Рубрика: Վանո Սիրադեղյան, Գրականություն 11

Պարտուիսի գերին.

Վանո Սիրադեղյանի <<Պարտուիսի գերին>> պատմվածքը Հենդոյի մասին էր, ով սովորել չէր կարողանում։ Նա ժամանակ առ ժամանակ մնում էր նույն դասարանում և ոչ մի առաջընթաց չէր ունենում, սակայն կար մի բան, ինչը նրա մոտ ամենից լավն էր ատացվում, դա Աշխատանք առարկան էր։ Միակ առարկան էր, որից 5 էր ստանում։ Այպիսի մեջբերում կարող եմ անել այս պատմվածքից. <<Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։>>
Այնքան նրբորեն է պատմվածքում բնութագրվում Հենդոյի տաղանդը, ես ուղղակի հիացմունք ապրեցի, երբ կարդացի այս տողերը։
Ու ահա մի օր դասղեկը կարդում էր գնահատականները և հանկարծակի ասում է, որ Հենդոն «Աշխատանք» առարկայից 2 է ստացել։ Այդ ամենը լսելով Հենդոն կոտրվում է, զայրույթով լցվում և հեռանում դպրոցից։
Հեղինակը այս պատմվածքով ուզում է ասել, որ շատ դեպքերում արածդ լավ գործը չեն գնահատում շրջապատի մարդիկ։
Պատմվածքում դասղեկը անարդար վարվեց Հենդոյի հետ, չգնահատեց նրա միակ տաղանդը և դա շատ ցավալի էր ինձ համար։
Ես ամենից վեր դասում եմ մարդ լինելը և դեռ հույսով եմ ապրում, որ օրերից մի օր բոլորի համար դա կլինի առաջնայինը։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր արած  ամենաչնչին քայլը կարող է ցավեցնել և կոտրել դիմացինին, պետք է զգուշորեն վարվենք դիմացինի հետ, որ իր հիասթափության պատճառը չհանդիսանանք։

Оставьте комментарий